20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը. մայրը ահազանգում է» հոդվածին արձագանքել են դատախազությունից

Փետրվարի 1-ին Henaran.am լրատվական կայքը արձագանքեով՝ Շիրակի մարզից՝ ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մելիքյանի ծնողներին՝  հրապարակել է հոդված «Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է » վերնագրով հոդվածն է հրապարակել: Հրապարակմանը արձագանքել են նաև ՀՀ զինվորական դատախազությունից:

««Henaran.am» կայքում 01/02/2017թ. հրապարակված  «Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը. մայրը ահազանգում է»  վերտառությամբ հոդվածը ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու  համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը դիմելով խմբագրությանը ահազանգել էր, որ որդուն զորակոչել են 4 սահմանափակումով և ծնողները սեփական տունը գրավի տակ դրած պայքարում են որդու կյանքը փրկելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ