20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էդ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ ծրագրերն իրականություն են դառնալու, վարչապետը պատասխանեց. «Ես ձեզ ի՞նչ երաշխիք տամ, բարաթ տա՞մ, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք՝ տամ»։

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր ընտանիքը Գյումրիում 500 հազար դոլարի ներդրում կանի։

Լրագրողի դիտարկմանը՝ երկրում գործազրկություն է տիրում, մարդիկ արտագաղթում են, պետք չէ՞ աշխատատեղ ստեղծել, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Մտածում եմ, դրա համար այստեղ եմ։ Դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի կարելի այդ տրամադրությամբ երկիր փոխել:

Էդ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում», – ասաց նա։

Դիտարկմանը՝ սոցիալական  ծանր պայմաններով Գյումրիում հնարավոր չէ միշտ ժպտալ,Կ. Կարապետյանը նշեց. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, տենց կլինի՞»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ