18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Forbes ամսագիրն արդեն  հրապարակել է աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող մարզիկներ անունների ցանկը:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է  Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:  Նախորդ տարի պորտուգալացի հարձակվողի եկամուտը կազմել է 88 միլիոն դոլար  (56 միլիոն՝ ակումբային աշխատավարձ ու պարգեւավճարներ, 32 միլիոն՝ գովազդ):

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 81,4 միլիոն դոլար (53,4+28): NBA-ի չեմպիոն «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը երրորդ տեղում է՝ 77,2 միլիոն դոլար (23,2+54):

Լավագույն տասնյակում են նաեւ՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (67.8 միլիոն դոլար), «Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Կեւին Դյուրանտը (56.2 միլիոն), սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը (55.8 միլիոն), ամերիկյան ֆուտբոլի աստղ Կեմ Նյոտոնը (53.1 միլիոն), ամերիկացի գոլֆիստներ Ֆիլ Միկելսոնը (52.9 միլիոն) եւ Ջորդան Սպիթը (52.8 միլիոն) եւ «Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտը (50 միլիոն):

Ամբողջական ցուցակն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ