20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կբացառվեն կրկնակի ֆինանսավորման դեպքերը

էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները, որոնք պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում։ Դրանք հանրապետության ընդհանուր բուժհաստատությունների 95%-ից ավելին են։

Համակարգումընդգրկված բուժհաստատությունների մի զգալի մասն արդեն իսկ կանոնավոր կերպով առցանց համակարգ է ներմուծում պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների անցած բոլոր հետազոտությունները, իրականացված միջամտությունները, ախտորոշումները։

Յուրաքանչյուր քաղաքացի այսօր մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ (www.armed.am)`ինտերակտիվ քարտեզի միջոցով կարող է տեսնել համակարգում ընդգրկված բուժհաստատությունները, դրանց տեղակայումը, իրականացվող ծառայությունները, բժշկական անձնակազմը։

Հաստատված ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա ապրիլից պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ կբարձրացնի վերահսկելիությունը և թափանցիկությունը։

Ըստ ժամանակացույցիտարվա երկրորդ կեսին էլեկտոնային առողջապահության համակարգում կընդգրկվեն հանրապետության մյուս բոլոր բժշկական հաստատությունները։ Արդյունքում` երկրի առողջապահական բոլոր կազմակերպությունները, այդ թվում` դեղատները կընդգրկվեն միասնական այս համակարգում։

Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումների գործընթացը` համակարգում ապահովելով տեղեկատվություն քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ։

Միաժամանակ, անկախ վճարման տեսակից` պետության կողմից փոխհատուցվող, քաղաքացու կամ ապահովագրական կազմակերպության կողմից վճարվող բոլոր ծառայությունները պետք է մուտքագրվեն համակարգ։ Սա հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր բժշկական ամբողջական պատմությունը` երբ և որ բժշկական հաստատություն է դիմել, ինչ հետազոտություն է անցել և ինչ բուժում ստացել` դրանց արդյունքներով։ Էլեկտրոնային բժշկական պատմագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կլինի ցանկացած պահի և ցանկացած վայրում` նույնականացման քարտի միջոցով մուտք գործելով www.armed.am կայք։Նշենք, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը լիովին ապահովվում է:

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, ինչը կբացառի նույն անձի կրկնությունները, հետևաբար` կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը:

էլեկտրոնային առողջապահության համակարգը զգալիորեն կմեծացնի  պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությունը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ