20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոշոր հարկատուները նեղն են ընկել

Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա ընթացքում 2015թ. համեմատ զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը:

Խոշոր հարկատուների մեջ առաջինը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որը 2016թ. ընթացքում 42.3 մլրդ դրամի հարկ է վճարել` նախորդ տարվա 42.6 մլրդ դրամի փոխարեն:

2015թ. երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 27.5 մլրդ դրամ էր վճարել, մինչդեռ հիմա նրանք 16-րդ տեղում են. նախորդ տարի վճարել են  9.2 մլրդ դրամ:2015թ. երրորդ տեղում Ղ-Տելեկոմ ընկերությունն է եղել. վճարել էին 18.6 մլրդ դրամ, մինչդեռ 2016թ. հայտնվել են 8-րդ տեղում` 12.8 մլրդ դրամ հարկ են վճարել: Ինչ վերաբերում է անցած տարվա առաջին եռյակին, ապա «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հաջորդում է «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը, որ վճարել է 22.5 մլրդ դրամ (2015թ. 13.6 մլրդ դրամի փոխարեն), իսկ երրորդ տեղում ՀԷՑ-ն է. նրանք էլ վճարել էին 17.2 մլրդ դրամ (16,4 մլրդ դրամի փոխարեն):

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այս ամենը պետբյուջեի վրա արդեն իսկ անդրադարձել է: Պետական բյուջեի եկամտային մասը չի ապահովվել, իսկ դա  սերտորեն կապված է այն փաստի հետ, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը ծավալները նվազել են: «Գազպրոմ-Արմենիայի»  հետ կապված՝ կարելի է ասել՝ գազի սպառումն է պակասել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապվա]՝ համաշխարհային շուկայում են գները նվազել և երրորդը ներկրողներն են: Խոշոր հարկատուների մեջ նրանց տեսակարար կշիռն էլ է մեծ: Ներկրողները խնդիրներ ունեն, քանի որ առևտրի ծավալներն են նվազել», – նշեց տնտեսագետը:

Վերջինս շեշտեց՝ մեր երկրում տնտեսական աճ չկա, սոցիալ քաղաքական իրավիճակն էլ չի ապահովում մրցակցություն ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական դաշտում:

«Երկրում տիրող վիճակը, իշխանությունների վարած քաղաքականությունը չի նպաստում, որպեսզի տնտեսությունը զարգանա», – ընդգծեց տնտեսագետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ