19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեքենան այրվել է․ կա վիրավոր

Փետրվարի 1-ին, ժամը 20.21-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Կիրանց ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 22-րդ կմ-ին Audi A6 մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ժ. Հ.) 01 AA 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ձորում (մոտ 20 մ), այնուհետև` բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.07-ին, մարվել՝ 21.10-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:

Վարորդը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ