24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդունել են «վարչապետի կրոնը» . Իրատես

Վերջերս վարչապետը դժգոհում էր, որ հատկապես մարզերում համայնքային իշխանությունների կրթական մակարդակը չի համապաաասխանում ժամանակակից պահանջներին, ե շատ դեպքերում ինքը ստիպված է լինում նույնիսկ տարրական հասկացություններ բացատրել վերջիններիս։ Այս առումով հետաքրքրական նրբերանգներ բացահայտեց վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Կոտայքի մարզ։

Հիշեցնենք, որ այցի նախօրյակին շատերը կանխատեսում էին, թե Գագիկ Ծառուկյանի ազդեցության տարածք համարվող մարզի ղեկավարը՝ նրա փեսա Կարապետ Գուլոյանը, եթե հրաժարական էլ չտա իր պաշտոնից, ապա առնվազն պատշաճ մակարդակի ընդունելություն չի կազմակերպի վարչապետի համար։ Սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այդ այցն աչքի ընկավ ոչ միայն գերպատրաստվածությամբ, այլև վարչապետի հատուկ չափանիշներին մարզի պատասխանատուների համապատասխանելու ձգտմամբ։

Ընդ որում, վերոնշյալը վերաբերում էր ոչ միայն մարզպետին, այլև համայնքի մյուս ղեկավարներին։ Նրանց ելույթներում գերիշխում էին կոնկրետ ցուցանիշներ և թվեր, տնտեսական և բիզնես կատեգորիաներ, ինչպես նաև վարչապետի կողմից հաճախակի շեշտվող բառեր և արտահայտություններ։ Այս առումով բավականին հետաքրքրական էր Աբովյանի քաղաքապետի հնչեցրած «Աբովյանը խելոք քաղաք դարձնելու» գաղափարը։

Ինչևէ, արդեն հասկանալի է, որ համայնքային ղեկավարներն աստիճանաբար սկսել են հասկանալ, թե ինչ է իրենցից պահանջվում, և փորձում են արագ «վերադասավորվել»։ Այս իմաստով, Կոտայքի մարզի ղեկավարությունը, ինչպես ասում են, ընդունել է «վարչապետի կրոնը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ