25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀՀԿ-ի ցուցակը լինելու է ամենաամբիցիոզը» (տեսանյութ)

«Մի մտահոգվեք ՀՀԿ-ի համար, մեր համամասնական ու ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալի և ամենաամբիցիոզ բառիս լավ իմաստով»,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ այս նիստում արդյոք քննարկվել է այն հարցը, թե ով է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Այդ հարցերը կքննարկենք փետրվարի 1-ին տասնորյակում: Մի անհանգստացեք, չենք ուշացնի»: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այժմ կուսակցությունում քննարկվում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, հաջորդ շաբաթվա մեջ այն պատրաստ կլինի:

Խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ից այլ օր տեղափոխելու հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, քանի որ չի լսել քաղաքական բոլոր դերակատարների կարծիքը: «Մենք շատ պարզ ենք խոսել, ասել ենք՝ եթե մեկ կուսակցություն կլինի, որը դեմ կլինի օրը փոխելուն, մենք անհրաժեշտություն չենք տեսնի օրը փոխելու համար»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ