25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դրան էապես կնպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու  Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը: ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի:

Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել են Հայաստանի ու Իրանի շահագրգռվածությունը բազմակողմ կապերի զարգացման ու էլ ավելի խորացման գործում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ