20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվար է երաշխիքներ տալը /տեսանյութ/

Կառավարության նիստից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ:  «Այս պահին աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան»,- ընդգծեց նա: Թաթոյանի խոսքով` Լապշինի դեպքը մտահոգիչ է նրանով, որ Արցախ այցելած մյուս լրագրողներն էլ կարող են արժանանալ նույն ճակատագրին. «Խնդիրը նախ և առաջ լրագրողների ու միջազգային փորձագետների աշխատանքն է Արցախում, որովհետև լրագրողների աշխատանքն ունի նաև կանխարգելիչ նշանակություն` Ադրբեջանի կողմից թույլ տվող վայրագությունների հետ կապված: Սրանից հետո պետք է շատ ավելի ակտիվացնենք լրագրողների այցերն Արցախ»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ