25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու շաբաթ ժամանակ տվեց

Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել  է   50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները.

Ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների,

Ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը, ներառյալ՝

–              նյութական արտադրության ծախսերը,

–              մաշվածությունը,

–              նորոգման ծախսերը,

–              աշխատավարձը,

–              վարչական և այլ ծախսերը,

–              հարկերը և պարտադիր վճարները

–              ֆինանսական մյուս ծախսերը:

«Երեքշաբաթյա ժամկետում ապահովել  ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է նաև ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և ՀՀ մարզպետերի կողմից ստացված՝ ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն այդ համակարգի կիրառումն ապահովելու ու դրա արդյունքների հիման վրա ընկերությունների տնօրենների նկատմամբ պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ: «Ծրագրերը ներկայացնում եք խիստ չափանիշներով: Այն ակտիվը, որը վտահել ենք կառավարելու, պետք է ունենա հստակ  պատկերացում, թե ինչ արդյունք ենք ակնկալում: Կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերով, որոնք իրենք առաջարկում են, բաց, հասկանալի ձևով»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ