19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորի ընտանիքը չի կատարել հարկային պարտավորությունները. Առավոտ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ:  Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը:

Ըստ “Դատալեքս” տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով:

Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ “Դիլիջանի առողջարան” ՓԲԸ-ի բավարարել մասնակի եւ այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ, հայցը մնացած՝ 4 միլիոն 155 հազար 265 դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

Սույն վճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել: Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող առողջարան-հյուրանոցը Դիլիջանի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, այն հայտնի է նաեւ “Դիլիջան Ռեզորթ” անունով:

Թերթի տեղեկություններով՝ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (հայտնի է “Դերժավայի Արկադի” անունով) ընտանիքին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ