16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից. Հրապարակ

Աշնանային եւ գարնանային նստաշրջանների ընթացքում ընդամենը 4-5 նիստի մասնակցած Գագիկ Ծառուկյանը ստանո՞ւմ է պատգամավորական աշխատավարձը, պահումներ արվե՞լ են, ինչպես խոստացել էր Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից բացակայելու համար, ինչպես մյուս պատգամավորների դեպքում էր:

“Հրապարակ”-ը այս հարցերն ուղղեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին: “Գագիկ Ծառուկյանը երբեւէ անձամբ իր պատգամավորական աշխատավարձը չի ստացել, այդ գումարները նպատակաուղղվում են աջակցությունների տրամադրմանը”: Իսկ պահումների մասով “դժվարացավ” պատասխանել:

Հետաքրքիր է, որ ԱԺ-ն աշխատավարձը քարտային սիստեմով է վճարում, եւ առանձնապես կապ չունի՝ Ծառուկյանն “անձամբ է ճանաչում”, թե Էդոն (Ծառուկյանի օգնականը), կարեւորն այն է, որ Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից :

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ