20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞վ է պայմանավորված տրանսֆերների կտրուկ աճը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերների՝ 2016 թվականի տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2016-ի դեկտեմբերին տրանսֆերները դեպի Հայաստան կտրուկ աճել են` հասնելով  211 միլիոն դոլարի, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում:

Մամուլում քննարկվում է այն վարկածը, որ տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը, փաստորեն,  տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆեր:

Henaran.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց՝ չի կարող բացառել  վերոնշյալ վարկածը, բայց, ամեն դեպքում, համաձայն չէ այս պնդման հետ:

Ըստ Բոստանջյանի՝ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են ՌԴ-ում, կարողանում են ելք գտնել, աշխատանք գտնել, եթե անգամ ՌԴ-ում տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ: Եվ տրանսֆերների աճը ուղիղ կապ ունի այս հանգամանքի հետ:

«Թեև ՌԴ-ում տնտեսության վիճակը լավ չէ, բայց այնտեղ, այդուհանդերձ, աշխատատեղեր կան, իսկ հայերը իրենց գործում լավ որակավորում ունեն, բարձր որակի աշխատանք կարողանում են ապահովել: Մեր հայրենակիցները կարողանում են գնալ ու  անգամ կարճ ժամանակահատվածում  տեղում գտնվողներից էլ առաջ անցնել: Հրեաների ու հայերի պես աշխատասեր, հնարամիտ ազգերը  այդպիսի հատկություններ ունեն», – նշեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ