19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Չարորակ գոյացություններից մահացությունների աճ է արձանագրվել»

«Հայաստանում 100-ից 70 երեխա քաղցկեղի դեպքում ունի կատարյալ առողջացման հնարավորություն: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը զարգացնելու և հասցնելու մոտ 85-ի»,-  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց   ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանը։

Պարզվում է ՝ 2014-ի համեմատ՝ 2015-ին չարորակ գոյացություններից մահացությունների  աճ է արձանագրվել:

Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը տեղեկացնում է, որ կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին անել առաջին անգամ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստումները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ