16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճապոնական երգերը աշխարհով կտարածվեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարմամբ /տեսանյութ/

«Հայաստանի փոքրիկ  երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC  Kenwood Victor Entertainment Corporation կազմակերպությունից՝ ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ:

«Այդ երգերը Ճապոնյաում հիթեր են և կատարվել են իրենց գերաստղերի կողմից: Մեր երեխաները այն կկատարեն և նաև տեսաֆիլմ կնկարահանվի»,-այսօր՝ փետրվարի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը:

Victor Entertainment Grup-ի պրոդյուսեր Հիրոշի Նագանոն նկատեց, որ 2016 թվականի գարնանը՝ մրցույթի ժամանակ տեսել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երրգչախմբի կատարումը և տպավորվել:

«Մենք ցանկանում ենք, որ ճապոնական երգերը հնչեն և տարածվեն ամբողջ աշխարհով հենց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ներկայացմամբ»,-ընդգծեց Հիրոշի Նագանոն:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ