18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեհաստանի նախագահի դիրքորոշումը դա Եվրոպայի դիրքորոշումը չէ. քաղաքագետ

 Քաղաքագետ Նարեկ Գալստյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Լեհաստան կատարած Սերժ Սարգսյանի այցելության մասին և անդրադարձավ Լեհաստանի նախագահ՝ Բրոնիսլավ Կամարովսկու ևնմերկայացրած ուլտիմատումին ՝Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը Մաքսային միության և Եվրամիության հետ ինտեգրման հարցում առաջնորդվում է ոչ թե «կամ–կամ», այլ «և–և» սկզբունքով»,

«Բովանդակային տեսանկյունից մեծ ուշադրություն է գրավել մասնավորապես հանդիպումից հետո կայացած բրիֆինգը, որտեղ Լեհաստանի նախագահի այն հայտարարությունը, որ հնարավոր չէ երկու տարածություններում միաժամանակ լինել և, որ Հայաստանը պիտի ընտրություն կատարի, սա որոշ լրատվամիջոցներ որակեցին, որպես ուլտիմատային երանգավորում ունեցող հայտարարություն ուղղված Հայաստանին: Նախ սա Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը չէ, սա ընդհամենը Լեհաստանի նախագահի դիրքորոշումն է»,-նկատեց քաղաքագետը:

Նմանատիպ հայտարարություններ կատարել է նաև Հայաստանում Լեհաստանի դեսպանը և ըստ քաղաքագետի այստեղ ոչ մի նոր բան չկա:

«Կամ- կամ պետք է անել եթե Հայաստանը անդամակցեր կամ Եվրոմիությանը կամ Եվրասիական միությանը լիիրավ անդամ լինելու սկզբունքով»,-նշեց Նարեկ Գալստյանը:

Նարեկ Գալստյանը հիշեցրեց, որ համագործակցության տարբեր ձևաչափեր կան, որպես օրինակ նա մատնանշեց այն որ չնայած չենք անդամակցում ՆԱՏՈ-ին բայց նրա հետ բազում ծրագրեր ունենք:

Քաղաքագետի դիտարկմամբ.”Իրականում անդամակցելու երկընտրանք մենք չունենք, խոսքը ազատ առևտրային գոտիների մասին է: Եթե Հայաստանը նպատակ ունենար լիիրավ անդամակցության Եվրասիական միության կամ Մաքսային միության հետ այո դա կսահմանափակեր կամ կզրոյացներ այն նշանակությունը որն ունի Եվրոպական միության հետ ազատ առևտրի գոտին”:

Քաղաքագետը հիշեցրեց նաև, որ 2013 թվականից մենք անդամակցում ենք ԱՊՀ ազատ առևտրի գոտուն և մի փոքր ավելի խորը ձևով պատրաստվում ենք անդամակցել նաև Եվրոմիության հետ “ Մեզ պետք չէ և ձեռնտու չէ որևիցէ մաքսային միության անդամակցությունը”:

Արդեն քսան տարի ասում են Հայաստանը պետք է ընտրություն կատարի իսկ այդ ընտրությունը մենք կատարել ենք, երկուսի հետ էլ համագործակցում ենք և դա շատ լավ է ստացվում:

Ինչ վերաբերվում է  Ռուսաստանի կողմից Հայաստանի “ասոցացման” պայմանագիրը ստորագրելը խոչնդոտելուն, ապա եթե Ռուսաստանը իսկապես ուզենար խափանել այս  պրոցեսը ապա նա դա վաղուց կաներ:

“Հայաստանը ծայրամասային երկիր լինելով բնականաբար որոշակի դերակատարում ունի Ռուսաստանի համար առաջին հերթին որպես իր հենակետ տարածաշրջանում , իսկ Եվրոպական միության համար ցավոք, բայց փաստ է շատ քիչ նշանակություն”

Քաղաքագետը հիշեցրեց, որ Ինտեգրումը և լիրաժեք անդամակցությունը միմյանցից տարբեր բաներ են, այսօր մենք չենք գնում դեպի լիիրավ անդամակցություն:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ