19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հովիկ Աբրահամյանը պետք է հստակ ասի» (տեսանյութ)

ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր կորցնի իր վարկանիշը, նույնիսկ եթե չվերադառնար քաղաքականություն: «Շատ կարևոր է, թե պարոն Ծառուկյանն ում կընդգրկի դաշինքում, և եթե պարզվի, որ նա դաշինք է ձևավորում՝ առանց որոշակի սկզբունքներ հաշվի առնելով և ինչ-որ տեղ նեղացածների կամ «աբիժնիկներին» ներգրավելով իր դաշինքի մեջ, ապա դա հասարակական լայն զանգվածներ կընդգրկի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ ձևավորվող դաշինքները զուտ տեխնիկական են, և ընդդիմություն էլ չա: «Ոչ ոքի ընդդիմություն չեմ համարում, բոլորն իրենց անվանում են միակ ընդդիմադիր, բայց եթե մարդիկ հայտարարում են՝ գալիս են միայն իշխանափոխության… ցանկացած քաղաքական ուժ, որ մասնակցում է  ընտրություններին, ցանկանում է ժողովրդիօց ստանալ մանդատ ու իրացնել այդ մանդատը»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա Գ. Իսագուլյանը շեշտեց. «Հովիկ Աբրահամյանը պետք է հստակ ասի, թե ինչու է դուրս եկել ՀՀԿ-ից, որևէ մեկը եթե եղել է կուսակցության անդամ, և հետո կուսակցության վրա քարեր է նետում, ողջունելի չէ»,-նկատեց նա:

Վերջինիս կարծիքով՝ որևէ ազդեցություն «Հանրապետական» կուսակցության վրա չի ունենա նրա հեռացումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ