19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոյանը բազմիցս ականատեսն է եղել պատգամավորների արհամարհական ժպիտներին.Իրավունք

“Իրավունք” թերթի հետ զրույցում, մասնավորապես անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին Հայաստանին վարկաբեկող հարցեր ուղղելուն, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ասել է.

“Ես ժամանակին ԵԱՀԿ վեհաժողովի պատվիրակության անդամ եմ եղել եւ տեսել եմ, թե ինչպես են տարբեր երկրների պատգամավորները վերաբերվում այն պատգամավորներին, ովքեր գալիս եւ իրենց երկրի խնդիրները փորձում են լուծել ԵԱՀԿ ԽՎ-ում։ 

Ես բազմիցս ականատեսն եմ եղել նրանց արհամարհական ու վիրավորական ժպիտներին, եւ ինձ համար միանշանակ հասկանալի է, որ նման միջազգային կառույցներում լուծվում են պետությունների խնդիրները, այլ ոչ թե ներպետական հարցերը։ Եվ եթե որեւէ մեկը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ եւ նման ամբիոնները օգտագործել ներքաղաքական եւ ինչու չէ՝ միջանձնային հարցեր լուծելու համար, եթե ուշադիր նայի դահլիճի վերաբերմունքին, ապա զգա՝ ճիշտ է անում, թե ոչ”,-ասել է Նիկոյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ