26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը անհեթեթ վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ի ժողովրդին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, ԲՀԿ-ն հետընտրական վիճակներից ոչ մի կերպ դուրս չի գալիս, ներքին “բլթբլթոցներն” էլ մի քանի շերտանի են: Նախ` զգայունները նեղված են նրանից, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոլյայիչը կանչեց իրենցից ոմանց (ասենք` Տոնուսի Աշոտին), ասաց` կարա՞ք մեծամասնականով ձեր տարածքներում թեկնածություն դնեք, հաղթեք ՀՀԿ-ի թեկնածուին, փողը ես կտամ… պարտքով:

Հիմա քիչ-քիչ Կոլյայիչը հետ է գանձում պարտվածների գումարները` նրանց ողջ “ինքնությամբ” հանդերձ: 

Հաջորդ “բլթոցն” առնչվում է ներքին իրադրությանը. կուսակցությունում շատ են դժգոհությունները, որ Կոլյայիչը էն գլխից էլ գիտեր, թե ինչ է լինելու, ընտրությունների ժամանակ իրենց դատարկ տեղը կռվեցրեց ՀՀԿ-ի հետ, տեղական-մարզային չինովնիկների հետ, ոմանք հայտնվեցին դատ ու դատաստանի առաջ (նկատառվում է առաջին հերթին Վայքի նախկին մարզպետը), իսկ ինքը հիմա ջան-ջիգյար է “նախագահ ջանի” հետ, ճանապարհում-ընդունում է, նստում-վեր կենում հետը, իրենք էլ էսպես` անտեսված:

Երրորդ շերտն էլ դեռ հույսը չի կտրում, որ ֆորս-մաժորի դեպքում ԲՀԿ-ն ու Ծառուկյանն ընդդիմություն կդառնան` թեթեւացնելով իրենց ու ԲՀԿ-ի այսքան անհեթեթ վիճակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ