20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանը սեփականշորհե՞լ է Գորիսը.Առավոտ

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը “Առավոտ”-ին այս անգամ, պատմեց, թե վերջին տարիներին Սուրիկ Խաչատրյանը ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել:

Նրա պատմելով, Գորիսի “Հայկոոպի” հաշվեկշռում գտնվող հանրախանութը, երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ խաչատրյանը` ձեւակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող “Տիգրան եւ Տրդատ” ընկերության անունով: Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը:

Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է նաեւ Գորիսի քաղաքային սեփականություն հանդիսացող եւ խորհրդային ժամանակների վերջին տարիներին կառուցված 8 հարկանի 6000 քմ տարածքով հյուրանոցը` 17 միլիոն դրամով։

Գորիսի պատանի ստեղծագործողների տան տարածքում ապօրինի շինարարություն է սկսել Սուրիկ Խաչատրյանի կրտսեր եղբոր` Սերոբ Հոպոպ մականունով Խաչատրյանի որդին` առանց ճարտարապետական նախագծի : Նրան էլ  սպանության համար 12 տարի են դատապարտել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ