20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարգում է որոշումները

Henaran.am-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է առաջադրվելու ռեյտինգային համակարգով, ինչպես է վերաբերում ՀՀԿ-ից արտահոսքին:

-Պարո՛ն Դարբինյան, դուք այլևս քաղաքապետ չեք, և ապագայում էլ խորհրդարանական ընտրություններն են: Հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք ՀՀԿ-ի ցուցակում:

-Ես ոչ մի անգամ պատգամավորի թեկնածուի համար չեմ առաջադրվել, ընդհանրապես դա  իմ հայացքներից դուրս է, ես գործի մարդ եմ, ես տնտեսություն զարգացնող, շինարար մարդ եմ, ի վերջո, ու զբաղվելու եմ շինարարությամբ:

-Այսինքն` ընտրություններին չեք մասնակցելու:

-Ոչ, չեմ մասնակցելու:

Ամեն դեպքում մնում եք ՀՀԿ անդամ: Ձեր հարազատ կուսակցությանն օգնելո՞ւ եք:

-Այո:

-Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ ՀՀԿ-ից, շուտով Մհեր Սեդրակյանն էլ, հավանաբար, նրան կհետևի…

-Ես ուրիշի գործերին գնահատական տվող չեմ: Նրանք յուրաքանչյուրն էլ շատ ղայդին մարդիկ են, և իրենք կարողանում են իրենց անելիքն իրենք որոշեն: Ես հարգում եմ և՛ Հովիկ Աբրահամյանին, և՛ Մհեր Սեդրակյանին, իրենք իմ կուսակից ընկերներն են եղել: Մենք իրար հետ կուսակցական երկար աշխատանքի ճանապարհ ենք անցել:

Բայց այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անելիքը: Ես իրենց, որպես մարդ, որպես ընկեր, հարգում եմ: Բայց ես իմ տեղն եմ պատասխանատու, և ես ասում եմ` ես հոգով հանրապետական եմ, աջակցելու եմ ՀՀԿ-ի բոլոր աշխատանքներին:

Սա ՀՀԿ-ի կազմաքանդման մասին չի՞ խոսում:

Իհարկե, ոչ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ