20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ են Գրիգոր Միրզոյանի ընկերները նեղացել իրենից

Օրերս  տեղի ունեցավ «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանի  «Իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակի պրեմիերան:  Երգի հեղինակը կանադահայ  Գրիգոր Բանանցն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Մնացականյանը:

«Երբ երգի հեղինակն ինձ այս ստեղծագործությունն ուղարկեց, որ լսեի,  այն ինձ շատ հարազատ թվաց հենց սկզբից:
Պետք է ասել՝ ի սկզբանե չէի որոշել, որ այս երգի հիման վրա պետք է   նաև տեսահոլովակ նկարահանվի, բայց կարճ ժամանակ անց այդ գաղափարը հղացավ իմ մտքում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգոր Միրզոյանը:

Երգիչը պատմեց՝ այս ընթացքում հասցրել է  բազմաթիվ դրական կարծիքներ լսել և՛ երգի, և՛ տեսահոլովակի մասին:

«Նշեմ, որ նաև մեկ-երկու բացասական կարծիք է հնչել, ինչին, բնականաբար, ավելի քան  նորմալ եմ վերաբերվում», – նշեց Գրիգորը:

Երգչի կարծիքով՝ իսկական ընկերը նա է, ով սիրում ու հարգում է իր ընկերներին անմնացորդ և  անշահախնդիր կերպով:

Տեսահոլովակում, ինչպես հայտնի է,  նկարահանվել են երգչի ընկերները՝ Գրիշա Աղախանյանը, Եվա Եգանյանը, Նարե Գևորգյանը, Լենա Ղազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Նարեկ Պողոսյանը, Հրանտ Մուրադյանը: Պարզվում է՝ Գրիգորի ընկերներից ոմանք  փոքր-ինչ նեղացել են երգչից՝ հարցնելով՝ ինչո՞ւ իրենք էլ չկան տեսահոլովակում:
«Պարզապես այս տեսահոլովակում հնարավոր չէր ավելի շատ մարդկանց ընդգրկել: Ռեժիսորը նախապես ասել էր, որ մոտավորապես հինգ ընկեր պետք է նկարահանվի այդ տեսահոլովակում: Եվ ես որոշեցի, որ հենց իրենք կարող են լինել այդ տեսահոլովակում, քանի որ մենք նույն բնագավառից ենք: Իհարկե, պետք է ասեմ, որ է’լի շատ ընկերներ ունեմ, որ այս բնագավառից են, բայց, կրկնում եմ՝ տեսահոլովակում չէինք կարող ընդգրկել ավելի շատ անձանց: Բացի այդ՝ պետք է ասեմ, որ կային բազմաթիվ ընկերներ, ովքեր  ինձ օգնում էին տեսախցիկից այն կողմ: Այս առումով  կուզենայի առանձնացնել Ալվինա Համբարձումյանին. նա ևս իմ  լավ ընկերներից մեկն է, և, իսկապես, ինձ շատ օգնեց նկարահանման ընթացքում», – նշեց Գրիգոր Միրզոյանը:

Երգիչը պատմեց՝ նկարահանումները եղել են նույնիսկ գիշերային ժամերին՝ ժամը 2-3-ը, բայց անգամ  այդ դեպքում  ընկերները չեն զլացել ու ճիշտ ժամանակին եղել են նկարահանման հրապարակում:

«Տեսահոլովակի նկարահանման գործընթացն իսկապես շատ հետաքրքիր էր: Ձանձրալի պահեր չկային, հատկապես, որ մեզ հետ էր Գրիշա Աղախանյանը: Նա  բոլորիս լավ տրամադրություն էր հաղորդում, ինչպես նաև օգնում իր խորհուրդներով: Մի զավեշտալի դեպք էլ հիշեցի նկարահանման ընթացքի հետ կապված. տեսահոլովակում մի հատված կա, որտեղ Նարե Գևորգյանը մարզասրահում   վազում է: Այդ հատվածը նկարահանելու համար Նարեն մի փոքր ուշացել էր այդ օրը: Ռեժիսորն ասաց՝ Նարե՛ ջան, դե՛, պատրաստվի՛ր, Նարեն էլ ասաց՝ բայց, ախր, մարզական համազգեստս մոռացել եմ (ծիծաղում է – հեղ.):  Ու այդպես, այդ օրը այդ հատվածը  չնկարահանվեց,  քանի որ Նարեն երեկոյան զգեստով էր: Իսկապես, շատ հետաքրքիր պահեր եղան նկարահանման ընթացքում, որևէ մեկը չհասցրեց ձանձրանալ,  քանի որ և՛ մեր փոխհարաբերություններ էին ջերմ, և՛ մթնոլորտը », – եզրափակեց  երգիչը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ