29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ֆարսի տպավորություն է թողնում»

url

«Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հետ կապված խնդիրը կասկածներ է հարուցում», –  այսօր  լրագրողների հետ հանդիպմանն  այսպիսի տեսակետ հայտնեց  «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

«Տեսախցիկների հարցն ինձ վրա մեկ բառով ասած ֆարսի տպավորություն է թողնում։ Այսինքն, ի՞նչ է սա նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ այնքան հնարավորություն չունի, որ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրի։ Էսօր եթե դուք դուրս գաք եւ նայեք Հայաստանում շքեղ տներին, ծախսված փողերին, արտասահմանում կազինոներում ծախսված փողերին, մեր օլիգարխների ապրելակերպին եւ մոտեցումներին, տեսեք՝ քանի՞ տեսախցիկ է տեղադրված Երեւանի փողոցներում։

Կարո՞ղ եք անցնել մի շենքի մոտով, որ ձեզ չնկարահանեն։ Ամեն շենքում դրված են կամերաները, մեքենաների համարները նկարահանվում են։ էդ Հայաստանի Հանրապետությունում չեղա՞վ մի փոքր գումար տեսախցիկների համար»,- նշեց  Շահգելդյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ