25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղքերդ իսկապես կներվեն,եթե

Ինչ անել երբ մարդկանց լավություն ես անում ու քեզ չեն գնահատում: Սիրելի մարդիկ, սա սխալ մոտեցում է: Քրիստոսը մեզ սովորեցնում է մարդկանցից ոչ մի բան չսպասել բարություն անելու դեպքում: Նրանցից նույնիսկ «մարդկություն» մի սպասեք, որ ձեզ երախտապարտ լինեն: Եթե դուք որևէ ակնկալիք եք ունեցել նրանց բարիք անելու ժամանակ, ապա դա այլևս բարի գործ չի համարվում, որովհետև դուք շահ եք հետապնդել (թեկուզ միայն իրենց երախտապարտությունը):

Քրիստոսն ասում է, որ դա էլ հենց կլինի ձեր վարձը: Մարդկանց պետք է բարիք անել բացառապես հոգատարությունից դրդված՝ ինչպես դա արեց Բարի Սամարացին: Իսկ եթե մարդիկ մի օր ապերախտ վարվեն ձեր լավության դիմաց, ասեք «ոչինչ, մարդն են սխալ գործեցին. ես էլ եմ սխալներ գործում ու իմ երկնավոր Հայրը ինձ համբերում է ու սիրում, իրենց էլ է համբերում ու սիրում. ես էլ այդպես կվարվեմ»:

Սրանք առիթ են մարդկանց ներելու ու երկնքում գանձեր դիզելու: Ու ձեր մեղքերն իսկապես կներվեն, եթե դուք էլ այսպես ներեք ու ներողամիտ լինեք ձեր նկատմամբ ապերախտ վարված մարդկանց:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ