28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խստացված միջոցառումներ` «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ

unnamed (1)

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը:

Նախարարը հայտարարել էր, որ ապօրինի ծառահատումները կանխարգերելու համար խստացված միջոցառումներ են իրականացվելու, իսկ անտառի պահպանման աշխատանքներում թերացողները կենթարկվեն պատասխանատվության:

«Դիլիջան» ազգային պարկում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ձեռք բերման ու տեղափոխման դեմ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով բնապահպանական պետական տեսչության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ և գործուղվել ՀՀ Տավուշի մարզ:

Արծվիկ Մինասյանը նաև գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարության Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել Բնապահպանական պետական տեսչությանը և պարկի հարակից մայրուղիներում իրականացվող ուժեղացված վերահսկողության միջոցառումներին ներգրավել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ