20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախարարն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին:

Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր ազատ ոճայինները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ: Շնորհակալություն եմ հայտնում Արայիկ Բաղդադյանին՝ նրա ղեկավարությամբ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ ունենալու համար»,- իր խոսքում նշել է նախարարը:

Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ