20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Ձորաղբյուր գյուղի մոտակայքում. կա տուժած

Հունվարի 25-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ճանապարհին՝ «Ծիրանենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը թեքվել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:

Փրկարարներն ուղղել են «Մերսեդես» մակնիշի YAY 777 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Լ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) այնուհետև մեկնել ահազանգի վայր:

Փրկարարները «Մերսեդես» մակնիշի 23 LL 650 պ/հ (վարորդ՝ Է. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, ինչից հետո «ԳԱԶ 31105» մակնիշի 06 LL 505 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ. ծնված 1982 թ.) վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ղ..-ին (ծնված 1987 թ.):

Փրկարարներն Ա. Ղ.-ին տեղափոխել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ