25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցուցակը Բագրատյանն է գլխավորելու. 168 ժամ

«Մի քանի օր Է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել Է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին Է, որ վարչությունն Է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։ Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք՝ ինչ կլինի, և դաշինք ասելով՝ հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև անհատների հետ»,– «168 ժամ»-ի թղթակցին ասել Է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որոշում կայացրե՞լ Է, թե մասնակցելո՞ւ Է ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։

Ըստ Հ.Բագրատյանի՝ դաշինքով հանդես գալու դեպքում ցուցակը գլխավորելու Է ինքը։

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ