25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բերդ-Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Մասիսի, Արտաշատի,  Արարատի, Աշտարակի, Եղվարդի,  Մարալիկի,  Ախուրյանի,  Աշոցքի,  Ապարանի,  Աբովյանի,  Հրազդանի,   Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի, Վայքի  և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը:

Ուժեղ  քամու և ցածր տեսանելիության  պատճառով  Բերդ – Ճամբարակ  ճանապարհը  դժվարանցանելի է:

Թալինի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ