28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկվել են Հայաստանի մարզերում հողերի աղտոտվածության հետազոտության արդյունքները

unnamed (7)

Հունվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի հանքշահագործվող տարածքների հարակից համայնքներում հողի և խմելու ջրի աղտոտվածության խնդիրների առնչությամբ  հերթական քննարկումը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկիայացուցիչները, բնապահպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Քննարկվել են ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից  Արարատի, Լոռու և Սյունիքի մարզերի դպրոցների և մանկապարտեզների բակերում կատարած հողի և խմելու ջրի՝  ծանր մետաղներով  աղտոտվածության մակարդակն բացահայտելու համար իրականացված հետազոտման արդյունքները: Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է  «Հակոբեան»  բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը: Ուսումնասիրություններն իրականացվել են Արարատի, Լոռու և Սյունիքի մարզերի 10 համայնքում: Շուրջ մեկ ու կես տարի տևած մոնիտորինգի արդյունքներով բացահայտվել են ծանր մետաղներով աղտոտված տարածքներ: Համապատասխան հետազոտություններ հողի աղտոտվածության վերաբերյալ իրականացրել են նաև  ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Վերոհիշյալ ուսումնասիրությունների  արդյունքներում եղել են տարբերություններ, ինչը նույնպես քննարկման առարկա է դարձել: Զեկույցի ներկայացումից հետո մտքերի փոխանակություն է  ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է  եղել բազմաթիվ հարցերի՝ թույլատրելի  սահմանային նորմատիվներից մինչև համայնքներում բնապահպանության ոլորտի մասնագետների բացակայությունը: Որպես խնդրի կարգավորման հետագա քայլեր նշվել են օրենսդրական բարեփոխումները, համայնքների հետ աշխատանքը. հողերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման  պետական ֆինանսավորման անհրաժեշտությունը, հողերի աղտոտվածության նորմերի վերանայման  համապատասխան հետազոտությունների կարևորությունը, ինչը թույլ կտա պարզել մետաղների բնական ֆոնային կոնցենտրացիաների իրական պատկերը Հայաստանում, բացառելով որևէ երկրի նորմերի ուղղակի ընդունումը և բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում և տարբեր գերատեսչությունների համատեղ աշխատանքն: Հետագա քննարկման համար համաձայնություն է ձեռք բերվել մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել հարցերի շրջանակը, ինչը թույլ կտա աշխատել փոխգործակցված և նպատակային:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ