24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանում միկրոավտոբուս է վթարվել․ տուժածները Հայաստանի քաղաքացիներ են

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:

Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. տուժածների տվյալները ճշտվում են:

Ժամը 17.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրեց, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացի Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված  Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:

Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ