20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վանաձորի «Նոր էջի»մեկնարկը ճիշտ է տրված. Մամիկոն Ասլանյան

Պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Քաղաքապետը նախ պատմական էքսկուրս կատարեց՝ անդրադառնալով նոր ընթացակարգով քաղաքապետ ընտրվելու հանգամանքին և դրա շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ քաղաքական բոյկոտի պատճառով ավագանու նիստեր չկայանալուն:

Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Քանի որ պաշտոնը ստանձնել էր բյուջետային տարվա ավարտին, գլոբալ հաջողություններ արձանագրելն իրատեսական չէր: Հնարավորության սահմաններում ամեն ինչ արվել է մեղմելու համար ցրտաշունչ ձմռան անհարմարությունները: Բնակչության շրջանում դժգոհության ամենամեծ ալիքը հենց ձնամաքրման աշխատանքների ոչ լարժեք իրականացման հետ է բարձրացել:

«Մեր պատկան ծառայություններն ու մարմինները օրնիբուն իրենց ունեցած տեխնիկական և նյութական միջոցներով պայքար են մղել, որպեսզի Վանաձորը չունենա անանցանելի փողոցներ, որպեսզի քաղաքի տրանսպորտային բնականոն ընացքը չխաթարվի»,-լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց Մամիկոն Ասլանյանը:

Որպես գլխավոր նվաճում՝ Մամիկոն Ասլանյանն արձանագրում է՝ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի ֆինանսական տարին փակվել է առանց առանց համայնքապատկան կառույցների և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքի: Աճ է արձանագրվել սեփական եկամուտների հավաքագրման առումով, կատարվել է նաև շուրջ մեկուկես  միլիոն դրամի խնայողություն:

«Անցած տարվա հաշվետու նույն ժամանակաշրջանի համեմատությամբ մենք կարողացել ենք ավելացնել մեր սեփական եկամուտները՝ մոտ 20 տոկոսի չափով, և արձանագրել ենք մոտ 40 միլիոն դրամի հավելյալ եկամուտ: Կապի նոր միջոցների գործադրման եղանակով նախնական մեր ունեցած հաշվարկներով տնտեսել ենք մոտ 1.5 միլիոն դրամ, որը նաև օգտագործման ընթացքում գուցե նաև աճման տենդենց կունենա»,-պարզաբանեց Վանաձորի քաղաքապետը:

Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունել է 200-ից ավելի քաղաքացիների, որոնց գերակշիռ մասի խնդիրներին տրվել է դրական լուծում: Համայնքային բյուջեից քաղաքացիներին ցուցաբերվել է մոտ 800 հազար դրամի ֆինանսական աջակցություն: Վանաձորի զարգացման հեռանկարը Մամիկոն Ասլանյանը տեսնում է այսպես կոչված հանգրվանային տուրիզմի զարգացման ենթատեքստում: Քաղաքապետի հավաստմամբ՝ Վանաձորի «Նոր էջի» մեկնարկը ճիշտ է տրված: Առաջիկայում Վանաձորում շահագործման կհանձնվի երկու դպրոց և մեկ նախադպրոցական ուսումնական հաստատութոյուն, գարնանը կմեկնարկի ֆուտբոլի քաղաքային մարզադաշտի վերակառուցումը: Նախատեսված է վերակագնել նաև Վանաձորի ֆուտբոլային ավանդույթները՝ մարզկենտրոնը կունենա վարպետների ֆուտբոլային թիմ:

Գոհար Մովսիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ