29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Հպարտ եմ, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ կարողացանք կանգնել իրար կողքի»

Նիկոլ-Փաշինյան

«Հայաստանի ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի»,-այսօր «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ համախոհներ ունեն ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում ու բակերում:

«Ես հպարտ եմ մեզանով, որ կարողացանք ի վերջո՝ ի հեճուկս բոլոր տարաձայնություների, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, այսօր կագնել իրար կողքի, հանուն Հայասատնի հանրապետության»: Փաշինյանը նշեց, թե իրենց խնդիրն է, իրենց համախոհներին, քաղաքացուն օգնեն հասկանան, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, իրենց քաղաքական կամքը, քաղաքական ընտրությունը: «Եվ մենք այստեղ ենք որպես երաշխավոր, որ ի կատար ենք ածելու այն որոշումը, որ իրենք կանեն՝ ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինանը նշեց, թե եկել է ժամանակը ՀՀ քաղաքացիներին ցույց տալու, որ փակելու են կոռումպացված Հայաստանի էջը և բացելու են Լուսավոր Հայասատանի էջը, որ փակելու են խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը, բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, որ փակելու են խմբապետական Հայաստանի էջը, և բացելու Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի և բաժնետեր է զգում իր հայրենքի:

ԱԺ պատգամավորը նշեց, թե Սփյուռքում ևս հազարավոր համախոհներ ունեն, որոնք սպասում են լավ օրերի, որ վերադառնան Հայաստան: «Մենք չենք մնացել նրա համար, որ համակեպվենք,ա յլ որ պատրաստենք նրանց վերադարձի ճանապարհը, որ ստեղծենք այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե փախչում»,-ասաց նա և շեշտեց, թե իրենք կվերադաձնեն ժողովրդի երազանքը: «Մենք պետք է ներշնչենք Ժողովրդին, քաղաքացուն, որ երազանք ունենա, հավատա իր ապագային, մենք անպայման դա պետք է անենք, որովհետև ծառայում ենք ՀՀ-ին, Հայ ժողովրին: Կեցեե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե «Ելք» դաշինքը, կեցցե գարունը, որ գալու է երկու ամսից. ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ