19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանրապետական» կուսակցությանը դարձրել ենք չամչի գրավ Վանաձորում. Է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր դաշինքի համաժողովի ժամանակ շեշտեց, որ իրենց նպատակն է միավորել, հասնել արդյունքի ընտրությունների ժամանակ ու փոփոխություններ նախաձեռնել: «Եթե մենք չունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն՝ իր զարգացած մեխանիզմներով, հակակշիռների մեխանիմզներով, ապա անընդհատ ունենալու ենք գործադիր իշխանություն, որ իր ամբողջ հնարավորություններն ու սահմանադրաիրավական հիմքերն անցել է ու գրավել օրենսդիր ու դատական իշխանությունը»:

Նա նշեց, որ այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ Հայաստանում տարբեր աշխարհացունց ելույթներ են ունենում, սակայն նրանց ելույթներում մարդու իրավունքների մասին խոսք չկա, իսկ ըստ Մարուքյանի՝ դա է կայացած հասարակության առաջին նախապայմանը:

«Ես զարմանում եմ այս քաղաքացիների համբերության վրա»,-ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավորը՝ ընդգծելով, որ ովքեր ցանկություն ունեն միանալ փոփոխություններին, կարող են դա անել «Ելքի» հետ միասին:

Նա նաև հայտարարեց, որ իշխանությունները պետք է հեռանան, ու խաղաղ, անցնցում իշխանափոխություն պիտի լինի: Է. Մարուքյանը նկատեց, որ հենց ընտրություններով պետք է հասնել այդ փոփոխությանը՝ օրինակ բերելով Վանաձորը:

« «Հանրապետական» կուսակցությանը դարձրել ենք չամչի գրավ Վանաձորում: Առաջին անգամ ՀՀԿ-ն իր նորաստեղծ ընտրակարգով փոքրամասնություն է ՀՀ 3-րդ քաղաքում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ