19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոփոխությունը միանշանակ լինելու է, որովհետև հասել են ժամանակները. Ա. Սարգսյան

«Մենք ուզում ենք փոխել պատմությունն ու փակուղուց ելք տալ, մնացածը կարող են նման լինել, նորից ընտրություններ են, հանդիպումներ, ելույթներ, դահլիճներ ու խոստումներ, այս փուլում անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,-այսօր «Ելք» դաշինքի առաջին համագումարի ժամանակ ասաց դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ նոր ընտրական համակարգով Հայաստանը բաժանված է 13 մասի, որտեղ իշխանությունն ունի գոնե մեկական հարուստ ներկայացուցիչ, ով պատչաստ է փող բաժանել, որ ՀՀԿ-ն նորից գա իշխանության: Ըստ նրա՝ ոչ իշխանություններն ասելու են, որ վատը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանի շրջապատը, ու եթե իրենք գան, ամեն ինչ լավ է լինելու, կան ուժեր, որոնք ևս քննադատելու են իշխանություններին, սակայն նրանք դեռ երեկ են դուրս եկել  Բաղրամյան 26-ից և փող են բաժանելու, իսկ իշխանություններն էլ ասելու են, որ միայն իրենք են լավը:

«Նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու վստահ ենք դառնում, որ ելքը մենք ենք: Այս պայքարում ամենակարևորը սեփական ուժերին հավատալն ու ապավինելն է»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ 2 անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել, մի անգամ հրաժարվել մանդատից ու հավելեց, նոր իր խնդիրը ոչ թե պատգամավոր ընտրվելն է, այլ փոփոխություններ կատարելը: Ա. Սարգսյանը նաև նկատեց, որ փոփոխություն միանշանակ լինելու է, որովհետև հասել են ժամանակները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ