28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի համար բացառիկ պայմաններ ապահովելու ժամանակը

վարդան ոսկանյան

Ներկայացնում ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը ֆեյսբուքյան հանրագրից.

Իրան կատարած վերջին մի քանի այցելությունների ընթացքում քանիցս կրկին հավաստիացա, որ մեր հարևան և բարեկամ երկրում կա հայանպաստ լոբբիստական գործունեություն կազմակերպելու հսկայական, սակայն, ցավոք, մինչ այժմ միայն մասնակիորեն կամ դրվագային կերպով օգտագործված հսկայական ներուժ:

Զանազան ասպարեզներում ճանաչված մի շարք ազդեցիկ իրանցի գործիչներ, ինչպես նաև գիտական, մշակութային ու հասարակական-քաղաքական շրջանակներ, ելնելով նախևառաջ այն հանգամանքից, որ Իրանի և Հայաստանի շահերն առնվազն Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համընկնում են, պատրաստ են իրենց հնարավորություններն ի սպաս դնելու մեր երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի էլ ավելի խորացմանն ու ամրապնդմանը:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանային շահերի տեսանկյունից Թեհրանի ունեցած, առանց չափազանցության, հսկայական կարևորությունը՝ կարծում եմ՝ ժամանակն է հստակորեն ծրագրված և համակարգված մոտեցումների հիման վրա առանց վարանման ձեռնամուխ լինելու մեր երկրի դիրքերն Իսլամական Հանրապետությունում ամրապնդելու գործին, ինչի վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանի համար ինչ-որ առումով նույնիսկ բացառիկ պայմանների ապահովումն անխտիր բոլոր ոլորտներում՝ հանգամանք, որին, իմիջիայլոց, իրանցիներն այժմ էլ դեմ չեն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ