18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կօգնի բացահայտել տաղանդավոր երեխաներին

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականություն դարձած Ծրագրավորման դպրոցը: Նախագիծն իրականացվում է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Յանդեքս ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով ընտրվել է ծրագրավորում սովորելու համար ամենաօպտիմալ տարիքը:

«Հայաստանում բավականին բարձր է գիտական կադրերի մակարդակը, և մենք համոզված ենք, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է օգնել՝ բացահայտել իրենց ներուժը: Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում»,-ասում է Տիգրան Խուդավերդյանը:

Յանդեքս ծրագրավորման դպրոցում դասապրոցեսը կմեկնարկի վաղվանից: Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ տարի է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները կյուրացնեն Python ծրագրավորման լեզվի հիմունքները և կփորձեն իրենց ուժերը փոքր նախագծերում: Դասընթացի ավարտին բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի վկայական: Դասընթացի մասնակցության հայտ են ներկայացրել Վանաձորի գրեթե բոլոր դպրոցները՝ ընդհանուր առմամբ 218 աշակերտ, մրցութային փուլերը հաղթահարել են 28 աշակերտ՝ Վանաձորի 11 դպրոցներից:

«Բացի տեսական դասընթացից՝ Python-ի հետ ծանոթութուն, ինֆորմատիկայի և ծրագրավորման հիմնունքների հետ ծանոթություն, յուրաքանչյուր փուլում կլինեն շատ գործնական խնդիրներ, հանձնարարություններ և նաև օնլայն միջավայրում թեստեր և խնդիրների լուծում»,-նշում է ՎՏԿ կրթական մասի պատասխանատու Նելսոն Մամուլյանը:

«Ծրագրավորումը ներկայիս դրությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում տարածված է և իր ուրույն դերն ունի, այդ իսկ պատճառով շատ եմ ցանկանում հենց այս ոլորտում հաջողություններ ունենալ»,-ասում է Վանաձորի Թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Արևիկ Առուշանյանը:

«Շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը գործում է հենց Վանաձորում, հենց Տեխնոլոգիական կենտրոնում, երբ որ մեր երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու նման դասընթացի, ակնկալում եմ, որ երեխաները շատ բան կսովորեն, կոնկրետ ծրագրավորում կսովորեն և կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ հիմա Տեղեկատվական տեխնոլոգիաներին մեծ հնարավորություն է տրված, և երեխաները կարող են հետագայում իրենց ուսումը զարգացնել և աշխատաշուկայում իրենց ուրույն, կարևոր տեղը գրավեն»,-հուսով է Վանաձորի Թիվ 6 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ռուզաննա Պեպանյանը:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է:Երկու փուլով ընտրված 28 աշակերտին կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

Ռուսաստանում Յանդեքս ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթության շրջանակներում զարգացնում է տարբեր կրթական ծրագրեր: Վանաձորի Տեխնոլոգիակն կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին, բայց ոչ վերջին  նմանատիպ ծրագիրն է:

unnamed (3)

Գոհար Մովսիսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ