29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել

744

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են՝ հարձակման արդյունքում մեկ մարդ մահացել է, 5-ը՝վիրավորվել:

Վիրավորվածներից երեքը ոստիկաններ են:  Թուրքիայի ժամանակով 00:00-ի մոտակայքում անհայտ անձինք կրակ են բացել տաքսու ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Ոստիկանությունը 13 փամփուշտ է արձակել այդ տաքսու ուղղությամբ: Համաձայն թուրքական «Հուրիեթ» պարբերականի՝ հարձակվողներին ձերբակալելու ուղղությամբ լայնամասշտաբ որոնողական գործողություն է իրականացվել: Ձերբակալվել է երկու կասկածյալ, ևս երկու կասկածյալների ձերբակալելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ