19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ը համագործակցության է հրավիրում տնտեսվարողներին

Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն առաջիկայում մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտա: ՊԵԿ նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 41-րդ, 42-րդ հոդվածներով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում: Լիազորված տնտեսական օպերատորի համար Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված են այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ