29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բյուջետային ուղերձը “copy-paste” է՞. Հայկական ժամանակ

image_2503

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը “copy-paste” է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ` 2011 թվականի ուղերձից եւ այլն: Բայց, այնուամենայնիվ,ըստ թերթի՝  կան որոշ փոփոխություններ:

Այդպիսի փոփոխություններից մեկը “արտաքին քաղաքականություն” բաժնում է:“2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետեւյալ կետը. “Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը”:

2013 թվականի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլեւս բացակայում է: Ինչո՞ւ է հանվել` երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է մեր թղթակիցը:

“Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել”,- զարմացել է փոխնախարարը: Երբ մեր թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է. որ “անկախ դրանից` հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայություներից է:

Այսպիսով հարցեր են ծագում` եթե առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ է հանվել, ո՞վ է hանել եւ ինչո՞ւ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից”:

”,-գրել է թերթը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ