19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից․ Ժամանակ

Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը։

Ի դեպ, նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել Ծառուկյանի վերադարձին։ Բայց այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէ, սակայն թիմակիցներին վստահեցրել է, որ Ծառուկյանը դիմակայության չի գնալու, արյուն չի լինելու։ Լինելու է քաղաքակիրթ, բայց դաժան պայքար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ