18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երրորդն էլ կա` մահից հետո

Մահից հետո հաշվետվություն կա: Շատերից եմ լսել թէ «ահհհ, մինչև մեռնելս լավ ապրեմ, դրանից հետո ինչ ուզում ա թող լինի»: Իրենք հույս ունեն, թե մահից հետո ոչ մի բան չկա: Բայց այդպես չէ: Սիրելի մարդիկ, ոչ մեկը դեռ չի ապացուցել ոչ մահից հետո ոչինչ չկա»:

Մի խաբվեք: Իսկ Աստված ասում է, որ մենք պետք է հաշիվ տանք այս կյանքի համար՝ գողացածի, թալանածի, կաշառքի, ստի, ագահության, ատելության, փառասիրության ու Աստծուն մերժելու համար: Մենք 2 ձևով արդեն ապրել ենք (9 ամիս, և այս կյանքը), ու 3-րդն էլ կա, մահից հետո:

Իսկ եթե Աստված մարդուն հաշվետվության կանչի իր խոսած, գործած, մտածած, ավել ու պակասի համար, մարդն ինչպե՞ս պիտի պատասխանի, եթե միտքն ու սիրտը Քրիստոսի վրա փոխած չլինի (ապաշխարություն): Գրված է որ ամեն ծունկ ի վերջո ծնրադրելու է Աստուծո առաջ (Ես. 45:23): «Մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար։ (Հռ 14:12):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ