25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի շանսերը չի պակասեցնում (տեսանյութ)

«Մեր պրոյեկտը միայն ՀՀԿ-ն է, իսկ նրա վերադարձի հետ կապված գնահատականը հնչեցրել եմ արդեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի պրոյեկտ համարվող ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ ծառուկյանի վերադարձը համաձայնեցված էր ՀՀԿ-ի հետ:

«Մենք բոլոր քաղաքական ուժերին անկախ նրանց ազդեցությունից, կենսագրությունից, գաղափարախոսությունից, բոլոր քաղաքական գործիչներին, դաշինքներին, որ կմասնակցեն ընտրություններին, մենք պատրաստ ենք նրանց հետ օրենքով սահմանված կարգով ազատ, թափանցիկ պայմաններում մրցակցել, և հանրությունն ապրիլի 2-ին  կորոշի, թե ում ձայն տա, մենք ասել ենք, որ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան մրցակցությունը»,-հավելեց նա:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգն ու դրանով է գնալու, իսկ Ծառուկյանը վերադարձը ոչ ՀՀԿ-ի շանսերն է պակասեցրել ընտրություններին, ոչ էլ մարտավարության վրա է ազդում:

Իսկ հարցին, թե իր կարծիքը փոխվել է Գագիկ Ծառուկյանի մասին, նա ասաց, որ քաղաքական գործչի մասին իր ու ՀՀԿ-ի կարծիքները ձևավորվում են՝ ելնելով նրանց քաղաքական գործունեությունից: Իսկ ընդդիմադիրների կողմից արվող հայտարարությունները, թե ՀՀԿ-ը կդառնա ընդդիմություն, Է. Շարմազանովը կատակով այսպես մեկնաբանեց. «Բիսմարկն ասում էր՝ երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան ընտրություններից առաջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ