19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու 3 տանդեմները

«Սեյրան Օհանյանն իշխանությունից դուրս գալու որևէ պատճառաբանություն չի ասել, որ դեմ է եղել իշխանության այս կամ այն քաղաքականությանը, կարող է`  դեմ է, բայց նման հայտարարություն չի եղել: Նա որոշել է վերադառնալ քաղաքականություն, քանի որ ուղղակի դուրս է հանվել կառավարությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարելի է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հակակշիռ լինելու համար լինի:

Ս. Սաֆարյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի համար իշխանությունն անպայման թույլտվություն պիտի տված լինի: «Գ. Ծառուկյանը վտանգավոր դարձել է այն ժամանակ, երբ ակնարկել է իշխանափոխություն առաջնորդելու մասին, նա չի կարող այդ հեղափոխական պաթոսի ու ապտակների պարագայում ստանալ այն արդյունքը, ինչը կապահովեր նախկինում: Սեյրան Օհանյանը, կարծում եմ, քաղաքական դաշտ է մտցված 2 կամ նույնիսկ 3 հնարավոր պրոյեկտի շրջանակներում»: Ըստ քաղաքագետի Սեյրան Օհանյանը քաղաքական դաշտ է մտցվել կամ իշխանության, կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից, կամ էլ Ծառուկյանին ու Օհանյանին միասնական պայքարի կարող է մղել ռուսական կողմը` ՀՀ իշխանությանը զսպաշապիկ հագցնելու համար:

Ս. Սաֆարյանը նաև կարծում է, որ Ս. Օհանյանը նեղացած է, որ չտրվեց նրա անունը Կառավարության կազմում: «Նա իրեն ավելի արժանի էր համարում, նա հո տեսել է` ինչով է ավարտվում Գագիկ Ծառուկյանի հեղափոխական կոչը, ինքը հո կառավարության մեջ էր, տարիներ շարունակ լինելով իշխանության մեջ, պատասխանատվություն կրելով այնպիսի դրամատիկ էջերի համար, ինչպիսին «մարտի 1-ն» էր, չի գնա իշխանափոխության»,-ընդգծեց նա:

«Սեյրան Օհանյանն ինչ-որ չափով հակակշիռ է Գագիկ Ծառուկյանի դաշինքին, ամեն դեպքում հետընտրական զարգացումներում անհնար չէ նրանց միավորումը»,-շեշտեց Ս. Սաֆարյանն ու հավելեց, որ այս 2 ուժերն էլ կառավարելի են իշխանության կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ