20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրություններին ընդդիմությունը 1 կարևորագույն խնդիր է ունենալու (տեսանյութ)

«Այս ընտրությունները կամ կդառնան բացառիկ իրենց քաղաքականացման մակարդակով, կամ կվերածվեն նախկինի նման անհետաքրքիր այն առումով, որ հասարակությունը չկարևորի դրա բացառիկությունը որպես վերջին ու կարևոր ընտրություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, ռեյտինգային կոչված ընտրակարգը թաքնված մեծամասնականն է, սակայն տարբերությունն այն է, որ մեկ ընտրատարածքում մեկ հոգի չէ, որ հաղթող է ճանաչվելու, և ընդդիմությունն էլ կարող է ունենալ հաղթող թեկնածուներ:

«Արդեն իսկ ուրվագծվել են այն հիմնական ճամբարները, որոնք արդեն քանի օր է մամուլում բուռն քննարկումների առարկա են դառնում»,-նկատեց նա: Ըստ Ս. Սաֆարյանի` իշխող «Հանրապետական» կուսակցությունը չի պատրաստվում ստանալ ձայների կեսից պակասը, որպեսզի կախվածության մեջ չլինի մյուս դերակատարներից, բայց ունի մտավախություններ, թե ինչ դասավորվածություններ կլինեն ընտրություններից հետո:

Իսկ հիմնական խնդիրը, որ ընտրություններին մանսկացող ուժերն ուզում են լուծել, վերաբաշխելն է այն էլոեկտորատի, որի կառավարումը վերջին տարիներին չէր իրականացվում, և որը ձայն չի տալիս ՀՀԿ-ին և փոփոխություն է ուզում:

«Այս դաշիքնները, որ ստեղծվում են` Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Արամ Սարգսյանի, Ծառուկյանի, «Ելքի», կենտրոնացած են լինելու այդ ընտրազանգվածի վրա, որը, պիտի խոստովանել, բավական մեծ է, և այս կտրվածքով 2 ճամբարների ի հայտ գալը բավականին լուրջ մարտահրավեր է ստեղծում առաջին հերթին ընդդիմության համար»,-եզրափակեց փորձագետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ