19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ում մարդիկ վարձատրվում են Հայաստանի համար. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վերջին շաբաթներին գտնվում էր Միացյալ Նահանգներում եւ քաղաքական հանդիպումների օրակարգով եղել է մայրաքաղաք Վաշինգտոնում։

“Արամ Սարգսյանը քաղաքական թեմաներով զրույցներ է ունեցել ԱՄՆ քաղաքական շրջանակների հետ, հանդիպումներ ունեցել Պետդեպարտամենտում, Սպիտակ տանը, Անվտանգության խորհրդի մարմինների հետ։ Այն տեսակետը, թե Միացյալ Նահանգները զբաղված է իր խնդիրներով, իր նախագահական ընտրություններով, շատ խնդիրներ ունի Մերձավոր Արեւելքում, Աֆղանստանում եւ այլն, եւ այլն ու Հայաստանի ժամանակը չունի, միանշանակ սուտ է, այդպես չէ, “Ժամանակին” ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են Հայաստանով, զբաղվում են ամեն օր եւ դրա համար վարձատրվում են”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ