19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց

Կառավարությանայսօրվա նիստի մեկնարկին   նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեպտեմբերի 15-ին իր կողմից տրված հանձնարարականին, ըստ որի  հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքերում:
Վարչապետի նկատեց, որ Պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է, որ առկա են մի շարք բացասական երևույթներ. «Իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում»:

Վարչապետի խոսքով՝  մեղմ վարչարարությունը կարող է  վերաբերվել  բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի:

Վարչապետ  ՊԵԿ նախագահին հանձնարարեց. «Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»:

Վարչապետը հանձնարարեց նաև  հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ցանկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ