25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պնդերեսությամբ ԱԺ են մտնում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ նկատելի չէ, որ ՀՀԿ-ն ցանկանում է ինքնամաքրման ճանապարհով գնալ:

«Ես ուրախ կլինեմ, որ սկանդալային մարդիկ պնդերեսությամբ ԱԺ չմտնեն: Բայց , ինչպես երևում է, մի չսիրված դեմքին փոխարինում է մեկ այլ չսիրված դեմ: Հասարակությունը չի գնահատում այդպիսիներին», – նշեց քաղաքագետը:

Վերջինս ընդգծեց՝  ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հիմնարկ-ձերռնարկություն ունեցողները իրենց կազմակերպություններում աշխատող անձանց ընտրություններից առաջ ուղղորդելու են, ասելու, թե ինչ ընտրություն պետք է արվի:

«Իշխանությունների համար էլ էականը այն է, որ ձայներ բերվեն ՀՀԿ-ի համար: Այդ մարդիկ եթե մաքրվեն ԱԺ-ից, մյուսները կգան: Շիրակի մարզի պարագայում էլ սա կարող եմ ասել: Մեզանում լինել ԱԺ պատգամավոր, դեռևս  չի նշանակում քաղաքանակությամբ զբաղվել: Մարդկ կա, պատգամավոր է, բայց մի օր ամբիոնի մոտ չի կանգնել, մի «ա» տառ չի ասել, ոմանք էլ  երբ  խոսում են, կարծես կոմեդիա լինի. լսողներին են զվարճացնում», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ