19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետը «խուճապահար» մաքրվում է. Ժողովուրդ

ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է մարզպետարանում կադրային փոփոխություն­ներ իրականացնել: Օրա­թերթին հայտնի դարձավ որ վերջինս Ամանորի նախաշեմին դեկտեմբերի 30- ին, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտո­նից Մհեր Հայրյանին ազատելու մասին կարգադրություն է ստորագրել: Ըստ այդմ, Հայրյանը հունվարի 9-ից ազատվել է պաշտոնից: Թեեւ կարգադրության մեջ նշված է, որ մարզպետը Հայրյանին պաշ­տոնից ազատել է` հաշվի առնելով վերջի­նիս անձնական դիմումը, այնուամենայնիվ հայտնի է, որ մարզպետը աստիճանաբար ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից:

«ժողովուրդ»-ը գրել էր, որ Վ. Հակոբյանը նախընտրական այս շրջանում «խուճապահար» սկսել է «լիսկայազերծ» անել մարզպետարանը` աշխատանքից ազատելով խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյաևին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ